Ռեստորան Վիվա Վիկտորիա
Հարգելի հյուրեր,
ընդունեք մեր անկեղծ հրավերքը համեղ կերակուրներ սիրողների /գուրմանների/ Վիվա Վիկտորիա ռեստորան, որտեղ կարող եք հաճելի պայմաններում ճաշ կամ ընթրիք վայելել ձեր ընտանիքի և ընկերների հետ միասին։ Հատուկ ընտրված աշխատակազմը կկատարի ձեր բոլոր պահանջները, որպեսզի ձեր անցկացրած ժամանակը դառնա անմոռանալի։ Մեր փոքրիկ ու գողտրիկ հյուրանոցային ռեստորանը նախատեսված է առավելագույնը 30 հոգու համար։ Այնտեղ խաղաղ և յուրահատուկ մթնոլորտում նրբաճաշակ հաճախորդներին առաջարկվում են էկզոտիկ ուտեստներ, ինչպիսիք են` միջերկրածովյան, ֆրանսիական, հունական և ռուսական խոհանոցներ, ինչպես նաև ավանդական չեխական խոհանոց։ Վիվա Վիկտորիա ռեստորանը միավորում է միջազգային խոհանոցին բնորոշ գծերը և իդեալական է փոքր հարսանյաց խնջույքների, բանկետների, ծննդյան և կնունքի հանդիսությունների, ընտանեկան տոնակատարությունների և գործնական շնորհանդեսների համար։ Արտակարգ խոհարարական տաղանդից բացի, մեր շեֆ-խոհարարը աշխարհի տարբեր խոհանոցների հարուստ փորձ ունի։ Մեր ռեստորանում միշտ կարող եք հաճելի մթնոլորտում համեղ ճաշ կամ ընթրիք վայելել գերազանց գարեջրով և այլ ալկոհոլային ու ոչ ալկոհոլային ըմպելիքներով։ Այն նաև կատարյալ վայր է ռոմանտիկ ճաշի կամ ընթրիքի համար։